Կենտրոնական բանկի խորհուրդն այսօրվա նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություններ է կատարել «Օֆշորային տարածքների ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ խորհուրդը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին և «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ին «ՅՈւՆԻՍՏՐԻՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել, վերաձևակերպել է «Կամուրջ» ՈւՎԿ ՍՊԸ-ի և «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի լիցենզիաները:










































