Ինդոնեզիայում ցուցադրվելու է «Ազատության մեջ ծնվածները» վավերագրական ֆիլմը, որը պատմում է առանց ծնողների մնացած փոքրիկ օրանգուտանների և փղերի մասին:
Ինչպես գրում է Jakarta Globe-ը, մոտակա օրերին 40 րոպեանոց ֆիլմը պատրաստվում են ցուցադրել հենց իրենց` Բորնեո կղզու օրանգուտաններին, որոնցից շատերը մասնակցել են ֆիլմի նկարահանմանը:
Ֆիլմի պրոդյուսեր և սցենարիստ Դրյու Ֆելմենը հայտարարել է, որ ցանկանում է տեսնել, թե մարդանման կապիկներն ինչպես կարձագանքեն էկրանի վրա տեղի ունեցող գործողություններին: Բացի այդ, ինչպես նշել է Ֆելմենը` օրանգուտանների համար կինոդիտում կազմակերպելով ֆիլմի հեղինակները իրենց շնորհակալությունը կհայտնեն կենդանիներին` ֆիլմում իրենց մասնակցության համար:
«Ազատության մեջ ծնվածները» ֆիլմը ԱՄՆ-ում էկրան է բարձրացել 2011 թ.:
Օրանգուտանների քանակն աշխարհում գնալով պակասում է: Այժմ հաշվվում է 50-60 հազար օրանգուտան, որոնց 90 տոկոսը ապրում է հենց Ինդոնեզիայում:










































