Ռուսաստանը չի մասնակցի փետրվարի 24-ին Թունիսում կայանալիք «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ գերատեսչության համար «հստակ չէ այդ նախաձեռնության իրական նպատակաուղղվածությունը»:
«Ըստ ստացված տեղեկության՝ Թունիս են կանչել ընդդիմության առանձին խմբերի, իսկ Սիրիայի կառավարության ներկայացուցիչներին կոմֆերանսին չեն հրավիրել: Դա նշանակում է, որ Սիրիայի բնակչության մեծամասնության շահերը ներկայացնող իշխանությունները ներկայացված չեն լինի»,- ասել է Լուկաշևիչը:
Պաշտոնապես ՌԴ ԱԳՆ-ին չեն հայտնել ո’չ հրավիրվածների կազմը, ո’չ կոնֆերանսի օրակարգը: Գերատեսչության մոտ նաև «լուրջ հարցեր» են առաջանում՝ կապված հանդիպման ամփոփիչ փաստաթղթի հետ, քանի որ ԱԳՆ տվյակներով՝ դրա վրա աշխատում է «երկրների նեղ խումբ՝ առանց մյուս հրավիրվածներին տեղյակ պահելու»:
Բացի այդ, Ռուսաստանն առաջարկում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Սիրիա ուղարկկել իր հատուկ ներկայացուցչին՝ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու հարցերը քննարկելու համար:
«Սիրայի բարեկամներ» կոնֆերանսը տեղի կունենա փետրվարի 24-ին Թունիսում: Նման հանդիպում անցկացնելու նախաձեռնությունը պատկանում է Արաբական պետությունների լիգային:
Հիշեցնենք. ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանը մասնակցելու է հանդիպմանը:









































