News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Աֆղանստան այցելած Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Հիլմենդ նահանգի «Շուքվանի» վրացական բազայում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ տեղի է ունենալու վրացական արտադրության նոր մարտական մեքենայի փորձարկումը: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի ղեկավարի մամլո ծառայությունը:
Սաակաշվիլին, սակայն, մանրամասներ չի հաղորդել այդ մեքենայի տեխնիկական հնարավորություններից՝ միայն նշելով, որ այն անվանվելու է «Լազիկա»՝ ի պատիվ Վրաստանի սևծովյան հատվածում կառուցվող նոր քաղաքի:
Սաակաշվիլին հիշեցրել է, որ Վրաստանը նախկինում ունեցել է «Դիդգորի» զրահատրանսպորտ, ինչպես նաև ինքնաձիգներ և այլ տեխնիկա: Սաակաշվիլին հավելել է, որ վերջին տարիներին Վրաստանի ղեկավարությունը շատ բաներ է արել զինված ուժերի սպառազինման համար:







































