Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարվա մարտին Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն այցելելու է Հարավային Կովկաս, այդ թվում՝ նաև Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպանատունը:
Վեստերվելեի ադրբեջանական այցը նվիրված է լինելու Գերմանիայի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին: Ադրբեջանում նա կանցկացնի մի շարք հանդիպումներ, որոնցում կքննարկի երկկողմանի համագործակցության հարցը:









































