Փետրվարի 20-ի գիշերը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները Քաջարան քաղաքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980թ. ծնված Արման Գ-ին, որի վարած «Ֆոլսքվագեն» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել է 20 լիտրանոց 4 տարա` 80 լիտր դիզելային վառելիքով:
Պարզվել է, որ Արման Գ-ն վառելիքը գողացել է նույն օրը` ժամը 00.10-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































