Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Հուսանք, որ Իրանի նկատմամբ ռազմական գործողություններ չեն լինի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպվել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի տեսակամուրջ ձևաչափով մամուլի ասուլիսը՝ Երևանի, Աստանայի, Կիևի և Քիշնևի մասնակցությամբ:

2012-ին նշվում է Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 20 և ՀԱՊԿ ստեղծման 10-ամյակը: Ինչպիսի՞ն պետք է լինի կազմակերպությունը ժամանակակից նոր մարտահրավերների և տարածաշրջանային ու միջազգային անվտանգության սպառնալիքների պայմաններում, ի՞նչ դիրքորոշում կունենա ՀԱՊԿ-ն Իրանի դեմ Արևմուտքի ռազմական գործողության դեպքում, որը կարող է անմիջականորեն ծավալվել անդամ պետություններից մեկի սահմանին: Արդյոք ՀԱՊԿ-ն կարո՞ղ է անվտանգության երաշխիքներ տրամադրել այն պետություններին, որոնք ընդգրկված են չեն կազմակերպության կազմում, եթե նրանք օգնություն խնդրեն… Ահա այս հարցերն էին քննարկում տեսակամուրջի մասնակիցները:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նկատեց, որ կազմակերպությունը անցնող տարում համագործակցել է միջազգային կազմակերպությունների հետ, և նկատեց, որ մեծ ծրագրեր ունեն ապագայի հետ կապված՝ նշաձողը պահելու են, և ակտիվությունը կշարունակվի նաև այս տարի:

Կազմակերպության ընդլայնմանը վերաբերող հարցին պատասխանեց. «Հարցը ինձ չպետք է ուղղել, դա պետություններն են որոշում: Սակայն մենք տարբեր ոլորտներում աշխատում ենք բազմաթիվ երկրների, միջազգային կառույցների հետ: Իսկ գործընկերների կազմը ընդլայնելու ուղղությամբ, իհարկե, մտածում ենք»,- նկատեց Բորդյուժան:

ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ նա հետևյալ կարծիքի է. «Հակամարտության կարգավորման գործընթացում մենք չենք խառնվում: Հայաստանը մեր գործընկերն է, բայց ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում բանակցությունները շարունակվում են. սա արդեն գործող համակարգ է, նոր բան հնարել պետք չէ, իսկ հակամարտությունը բավականին բարդ է» :

Ըստ Ն.Բորդյուժայի՝ բացասաբար են վերաբերվում Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներին։ Նրա կարծիքով՝ խնդիրները պետք է լուծել այլ մակարդակով:

Հարցին` ինչպե՞ս կարձագանքի ՀԱՊԿ-ն ԼՂ հակամարտության կարգավորման ճգնաժամային իրավիճակում, պատասխանեց. «ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է՝ իր պարտավորություններով, և իրավունք ունի օգնություն ստանալ դաշնակիցներից: Ինչպե՞ս: Ամեն ինչ կախված է գործողությունների ձևաչափից, դրանից ելնելով էլ՝ որոշում կկայացվեն, բայց դա ոչ միայն ռազմական գործոնին է վերաբերում, այլև քաղաքական ու այլ ոլորտների: Այսօր ես չեմ կարող ասել`ինչպես կարձագանքենք: Բայց կարող եմ ասել, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի կողմից կստանա անհրաժեշտ աջակցությունը, որի իրավունքը նա ունի»,- նկատեց Բորդյուժան` զերծ մնալով առավել մանրամասնելուց:

Հարցին՝ ինչպե՞ս կվարվի ՀԱԿՊ-ը Իրանի նկատմամբ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում, Բորդյուժան պատասխանեց. «Լավ կլինի, որ ռազմական հարվածներ չլինեն Իրանի նկատմամբ, քանի որ սա մեծ տարածաշրջան է, բայց եթե դա տեղի ունենա` հետևանքները խիստ բացասական կլինեն: Մենք, իհարկե, դիտարկում ենք իրավիճակը՝ եթե փախստականներ լինեն, ինչ քայլեր ենք ձեռնարկելու: Բայց հուսանք, այնուամենայնիվ, որ Իրանի նկատմամբ գործողություններ չեն լինի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում