ԱՄՆ-ում 97 տարեկան հասակում մահացել է բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած վարակաբան Ռենատո Դուլբեկոն,- տեղեկացնում է РБК-ն` վկայակոչելով AP-ին:
Գիտնականը մահացել է քնած ժամանակ իր տանը` Կալիֆորնիա նահանգում:
Դուլբեկոն ծնվել էր Իտալիայում 1914 թ.: 1949-ին տեղափոխվել էր ԱՄՆ, որտեղ սկզբում աշխատել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիայի համալսարանում, իսկ այնուհետև` կենսաբանական հետազոտության համալսարանում:
1975 թ. նա արժանացել է Նոբելյան մրցանակի «Ուռուցքի վիրուսների և բջջի գենետիկ նյութերի միջև առկա փոխազդեցության ուսումնասիրության համար»:
Բացի Նոբելյան մրցանակից, գիտնականն արժանացել է բազմաթիվ այլ գիտական մրցանակների բժշկության և մանրէաբանության բնագավառներում: