Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության համագումարը հետաձգվել է: Նախատեսված էր համագումարն անցկացնել հունվարի վերջերին կամ փետրվար ամսին:
«Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Արամ Սարգսյանը տեղեկացրել է, որ համագումարը կանցկացնեն Հայ ազգային կոնգրեսի համամասնական և մեծամասնական ցուցակները հրապարակելուց հետո: Ըստ նրա` այդպես է նպատակահարմար գտել կուսակցության քաղաքական խորհուրդը:








































