Monday, 08 06 2026
19:30
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Այլևս երբեք ՀՀ քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն. Տիգրան Ավինյան
19:10
ՆԱՏՕ-ն մեկնարկել է Ramstein Flag 2026 ռազմաօդային զորավարժությունները
18:50
Թեհրանի և Քերմանշահի օդանավակայանները չեղարկել են բոլոր չվերթները
Ողբերգություն է՝ 38 տոկոս Մոսկվան ստացավ ՀՀ ԱԺ-ում. փաստացի հաղթեց փողը, ոչ թե գաղափարը
Հութիները հաստատել են Իսրայելի դեմ հրթիռներ արձակելու մասին տեղեկությունը
Մոսկվան չի հաշտվի հունիսի 7-ի արդյունքների հետ. «սանկցիաները» կշարունակվեն
18:10
Պակիստանի անվտանգության ուժերը 27 զինյալ են ոչնչացրել երկրի հյուսիս-արևմուտքում
17:50
ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված Հովհաննես Սահակյանին
17:30
Կայա Կալասը հանգստության կոչ է արել Իրանին և Իսրայելին
Մոդին շնորհավորել է Փաշինյանին, մտադիր է խորացնել Հայաստանի և Հնդկաստանի բարեկամական հարաբերությունները
Հայաստանը թևակոխում է քաղաքական զարգացման նոր հանգրվան. Խաչատուրյան
Անհամբեր սպասում եմ Շվեդիայի և ԵՄ-ի համագործակցության խորացմանը ՀՀ-ի հետ. Կրիստերսոն
17:10
Իրանը պատրաստ է հարվածել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ կապված էներգետիկ ենթակառուցվածքներին
Իսպանիայի վարչապետ Սանչեսը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
16:55
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ
Հուսով ենք՝ հնարավորինս շուտ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Ֆիդան
16:50
Իսրայելն ու Իրանը դիտարկում են անհապաղ հրադադար հաստատելու հարցը. Թրամփ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
16:30
Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի ղեկավարները համատեղ հայտարարություն են ընդունել
Դատապարտում ենք բացահայտ միջամտությունը ՀՀ ներքին հարցերին․ Նատալի Լուազո
Ավստրիայի կանցլեր Շտոկերը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Այս անգամ ևս ՌԴ իշխանությունները հիմնվեցին ընտրություններին միջամտելու իրենց հարուստ փորձի վրա
16:10
ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ
Այս ընտրություններն իսկապես կարևոր քննություն էին՝ հանուն ՀՀ ժողովրդավարության․ միջազգային դիտորդ
Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ
15:50
Կայա Կալասն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներին
Մարթա Կոսը շնորհավորել է Փաշինյանին և հայտարարել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի գործունեության մեկնարկի մասին
15:30
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա․ Եվրոպական հանձնաժողովի նախագահը շնորհավորել է ՀՀ վարչապետին

«Ֆիգուրներ» և «պեշկաներ»

Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ներկայումս պետական միջոցների յուրացման համար դատարանի առջև կանգնած և մեղադրվող Մարգար Օհանյանը երեկ դատարանի դահլիճում հայտարարել է, որ ինքը խնդիրներ է ունեցել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ, դեմ է եղել նրա որոշ նշանակումներին և այդ խնդիրների պատճառով իր «գլխին սարքել» են, և ինքը հայտնվել է մեղադրյալի վիճակում ու ազատազրկվել է:

Ինչպես հիշում ենք, երբ սկսվում էր Օհանյանի դատավարությունը, նա հայտարարել էր, որ անուններ է տալու և բացահայտումներ է անելու: Առայժմ Օհանյանը տվել է միայն Ալիկ Սարգսյանի անունը, այն էլ` կարծես թե բավականին անմեղ մի կոնտեքստում՝ «խնդիրներ է ունեցել նրա հետ, ու իր գլխին դրա համար սարքել են»: Սակայն նույնիսկ ոզնուն է պարզ, որ ոստիկանապետի և նրա ենթակա ՃՈ պետի խնդիրները չէին կարող հանգեցնել նման աղմկոտ դատավարական գործի և ձերբակալության: Խնդիրն այն է, որ ՃՈ պետը կարծես թե փոքր-ինչ մեծ պաշտոն է շեֆ-ենթակա հարաբերության հետևանքով նման ազատազրկման և դատական գործի համար:

Այսինքն` կասկած չկա, որ Օհանյանի ձերբակալության հավանությունը, եթե ոչ հրահանգը, ապա առնվազն հավանությունը ստացվել է ավելի բարձր մակարդակով, այսինքն` նախագահական նստավայրի մակարդակով: Իսկ այդ մակարդակում էլ հավանություն ստանալու համար, Ալիկ Սարգսյանին ըստ երևույթին հարկ է եղել ներկայացնել Մարգար Օհանյանի բավական ծանր հանցանք, և միգուցե ավելին, քան նրան այսօր մեղադրում են: Կամ էլ Օհանյանի առավել ծանր հանցանքն է եղել պատճառը, որ ոստիկանապետին հրահանգվել է լուծել Մարգար Օհանյանի հարցերը: Բոլոր դեպքերում, չի էլ բացառվում, որ Օհանյանի գլխին «սարքում» են, սակայն ամենայն հավանականությամբ պատճառը նրա և Ալիկ Սարգսյանի միջև եղած խնդիրները չեն, այլ շատ ավելի լուրջ բան` լուրջ մակարդակում: Եվ այստեղ դրա մասին է վկայում այն, որ նախապես հայտարարելով, թե անուններ է տալու և բացահայտումներ է անելու, Օհանյանը հանկարծ բավական լուռ դարձավ և տվեց Ալիկ Սարգսյանի անունը միայն, այն էլ` ընդամենը իր հետ ինչ-որ կադրային հարցերում անհամաձայնության համատեքստում:

Ակնհատ է, որ ինչ-որ լուրջ ազդեցությամբ Մարգար Օհանյանը ներկայումս ստիպված է բավական անլուրջ ինքնապաշտպանությամբ հանդես գալ, խոստացված բացահայտումների մասին լռելով և ընդամենը Ալիկ Սարգսյանի անունը շրջանառության մեջ դնելով: Իրականում բոլորի համար էլ պարզ է, որ Ալիկ Սարգսյանն իրականում ընդամենը «պեշկա»՝ շախմատային զինվոր է ներկայիս գործընթացում, առավել ևս, որ նա այդպիսին էր որպես ոստիկանության պետ հենց իր ղեկավարած՝ չակերտավոր ղեկավարած համակարգում: Այնպես որ, այստեղ շատ ավելի լուրջ պարտիա է խաղարկվում, որում մենք կարծես թե ականատես ենք լինում ընդամենը «պեշկաների» բախման պես մի երևույթի, որի հետևում կարող է թաքնված լինել արդեն «ֆիգուրների» լուրջ ճակատամարտը: Թեև հնարավոր է, որ բանը դրան չհասնի, և ֆիգուրները գիտակցելով փոխադարձ խոցելիությունը, բավարարվեն զինվորներին զոհելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում