Առնվազն 20 մարդ վնասվածք է ստացել բրազիլական հարավային նահանգ Ռիու-Գրանդի-դու-Սուլում ձկների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է տեղական փրկարարական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել նահանգի կենտրոնական գետերից մեկում: Chloroscombrus chrysurus տեսակի գիշատիչ ձկների վտառը հարձակվել է լողացող խմբի վրա, երբ ջրում եղել է մոտ հազար մարդ: Արդյունքում խուճապ է առաջացել, մոտ 20 մարդ ձեռքերի և ոտքերի վրա ստացել է ցավոտ խայթոցներ, որոնք լուրջ վտանգ չեն ներկայացնում: Տուժածներին բժշկական օգնություն ցուցաբերվել է հենց դեպքի վայրում:









































