Apsny.ge-ն հաղորդում է, որ ԱՄՆ–ը կօգնի Վրաստանին տարածքների պաշտպանման հարցում: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ ելույթ ունենալով Աֆղանստանում ծառայող վրաց զինծառայողների առջև:
Նրա խոսքերով՝ Միացյալ Նահանգները կօգնի ոչ միայն օպերացիաներն իրականացնելու, այլ նաև պաշտպանությունն ամրապնդելու հարցում:
«Սա մեր զինված ուժերի պատրաստման միանգամայն այլ մակարդակ է»,-հայտարարել է Միխեիլ Սաակաշվիլին:
Նրա խոսքերով՝ վրացական զորքերն Աֆղանստանում միջազգային պաշտպանության երախշավորներն են: «Սա ինձ համար վաղվա օրվա երաշխիք է: Մենք այստեղ կյանքի սպառնալիքով ստանում ենք միջազգային փորձ»,- հայտարարել է նախագահը:









































