Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքի դատավարության ժամանակ գլխավոր դատախազն իր վերջնական խոսքում ասել է, որ նախկին նախագահն արժանի է մահվան դատավճռի` անցած տարվա ապստամբության ժամանակ ցուցարարներին սպանելու համար:
Մուսթաֆա Սուլեյմանն ասել է, որ Մուբարաքը հրամայել է կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա:
Ըստ Associated Press-ի՝ Սուլեյմանն այսօր ասել է, որ խաղաղ ցուցարարներին սպանելու հաար Մուբարաքն ու նրա աջակիցները պետք է ստանան խստագույն պատիժը: Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 25-ից մինչև փետրվարի 11-ը Եգիպտոսում ավելի քան 800 մարդ է սպանվել:
Նախկին նախագահի դատապաշտպանը պատրաստվում է պաշտպանության վերաբերյալ իր վերջին խոսքն ասել այս շաբաթվա ընթացքում:








































