Այսօր հրապարակվեց ATP-ի նոր վարկանիշային աղյուսակը: Նովակ Ջոկովիչը մնաց առաջին հորիզոնականում։ Առաջին եռյակում են գտնվում նաև իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալն ու Շվեյցարիայի ներկայացուցիչ Ռոջեր Ֆեդերերը։ Լավագույն տասնյակը եզրափակում է Խուան-Մարտին Դել Պոտրոն։
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 13630 միավոր
2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10435
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 8330
4. Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա) – 7150
5. Դավիդ Ֆերրեր (Իսպանիա) – 4595
6. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 4410
7. Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3950
8. Մերդի Ֆիշ (ԱՄՆ) – 2915
9. Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – 2770
10. Խուան-Մարտին Դել Պոտրո (Արգենտինա) – 2705









































