ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ Իրանի հարավում մեկնարկել են հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) խոշոր զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Իրանի ռազմական հրամանատարությունը:
Դրանում նշված է, որ զորավարժությունների ժամանակ մշակվելու են հավանական սպառնալիքների հետմղման ու կենսական նշանակություն ունեցող օբյեկտների, այդ թվում՝ նաև միջուկային օբյեկտների ու բազմամարդ վայրերի պաշտպանության միջոցներ:
Զորավարժություններում ներգրավված են մարտական ավիացիայի ստորաբաժանումները, զորավարժությունների ժամանակ փորձարկվելու են հրթիռային սպառազինություն ու ռադարային սարքեր:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանը սկսել է բավական հաճախ իրականացնել զորավարժություններ:









































