Հրապարակվել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության 2010 թվականի հաշվետվությունը:
Ադրբեջանի արտգործնախարարությունը փաստել է, որ պաշտոնական Բաքուն ակնկալում է միջազգային հանրության վճռական և հետևողական դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: «Ադրբեջանը ակնկալում է միջազգային հանրության վճռական և հետևողական դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության հարցում, ինչը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության և համագործակցության մթնոլորտի հաստատմանը, ինչպես նաև կստիպի Հայաստանին սկսել աշխատանքը վերջնական խաղաղ համաձայնագրի վրա` ազդեցիկ պետություններ ընդգրկող ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած սկզբունքների հիման վրա»,- Trend լրատվական գործակալության հաղորդմամբ` ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության 2010 թվականի հաշվետվությունում: