Կոսմետիկա արտադրող համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկը` Oriflame-ը, զգալիորեն կրճատել է շահույթը:
2011 թ. Oriflame շվեդական արտադրողի մաքուր շահույթը կրճատվել է 18 տոկոսով:
Ինչպես նշված է ընկերության մամլո հաղորդագրության մեջ, մաքուր շահույթը, ըստ ճշգրտված տվյալների, նվազել է 105.7 մլն եվրոյով` 2010 թ. 127.3 մլն եվրոյի համեմատ:
Անցած տարի Oriflame-ի վաճառքը ազգային թղթադրամով աճել է 3 տոկոսով, իսկ եվրոյով` նվազել 1 տոկոսով` կազմելով 493.8 մլն եվրո` 2010 թ. 1 մլրդ 513.6 մլն եվրոյի համեմատ:
Օպերացիոն մարժան 2011 թ. համարյա մնացել է նախորդ տարվա մակարդակին ու կազմել 11 տոկոս անցած տարվա 11.1 տոկոսի համեմատ:
Անցած տարվա չորրորդ եռամսյակում Oriflame-ի մաքուր շահույթը, ըստ ճշգրտված տվյալների, նվազել է 37 տոկոսով` 2010 թ. հոկտեմբեր-դեկտեմբերին 55.7 մլն եվրոյից հասնելով 35 մլն եվրոյի:
Ազգային թղթադրամով վաճառքները նվազել են 1 տոկոսով, եվրոյով` 7 տոկոսով` հասնելով 408.7 մլն եվրոյի:
Օպերացիոն մարժան նվազել է` նախորդ տարվա 13.9 տոկոսի դիմաց դառնալով 12.8 տոկոս:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, կոսմետիկա արտադրող աշխարհում խոշորագույն ընկերությունը` L’Oreal SA-ն, վստահ է հասույթի աճով ու 2012 թ. եկամուտով: 2011 թ. տվյալներով` կորպորացիան իր օպերացիոն շահույթը մեծացրել է 7.7 տոկոսով` արդարացնելով շուկայի սպասումները:
Oriflame-ը ներկայացված է աշխարհի 60 երկրում, ներառյալ՝ Հայաստանում: Ընկերությունն իր վաճառքն իրականացնում է վաճառող-խորհրդատուների միջոցով:








































