News Georgia-ի փոխանցմամբ՝ Ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ գերագույն հանձնակատար Քնութ Վոլլեբեկը փետրվարի 22-ին այցելելու է Վրաստան: Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Վոլեբեկը Վրաստանում ծանոթանալու է ազգային փոքրամասնությունների իրավունքների շուրջ տիրող իրավիճակին և տեղեկատվություն է ստանալու Վրաստանի օկուպացված տարածքներում առկա իրավիճակի մասին:
Այդ նպատակով Վոլեբեկը մի շարք հանդիպումներ է անցկացնելու Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների և առաջին հերթին՝ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Վոլեբեկը Վրաստանը լքելու է փետրվարի 23-ին:







































