Նովոսիբիրսկում «Եդինայա Ռոսիայի» նախագահ Վլադիմիր Պուտինի ընդունարան են նետել պայթուցիկ հեղուկով շիշ: Интерфакс գործակալության հաղորդմամբ` 3 քմ տարածքով գրասենյակում հրդեհ է բռնկվել:
«Եդինայա Ռոսիայի» տեղական կառույցի գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Սոլովյովի խոսքով` Պուտինի ընդունարանում այրվել է արխիվը: «Մյուս երկու սենյակները ծխով են պատվել»,- ասել է նա:
Անհայտ անձինք Վլ. Պուտինի ընդունարանի վրա հարձակվել են փետրվարի 20-ի առավոտյան` կոտրել են պատուհանի ապակիները, ապա նետել այրվող շիշը: Ոստիկանության աշխատակցի խոսքով` իրեղեն ապացույցները` շիշն ու քարերը, արդեն առգրավված են դեպքի վայրից:
Ինչպես Интерфакс-ին պատմել է կուսակցության ընդունարանի ղեկավար Եվգենյա Կորոլյովան, գրասենյակն արդեն երրորդ անգամ է ենթարկվում հարձակման:
Նրա խոսքով` 2011 թ. անհայտը անձինք «Մոլոտովի կոկտեյլ» էին նետել գրասենյակ, որը սակայն չէր բոցավառվել: