Անտոնիո Բանդերասը կմարմնավորի Պաբլո Պիկասոյին Կառլոս Սաուրայի «33 օր» ֆիլմում: Այս մասին հաղորդում է Variety-ն:
Պարբերականը գրում է, որ ֆիլմը կպատմի այն մասին, թե ինչպես է իսպանացի հայտնի նկարիչն աշխատել «Գերնիկա» կտավի վրա: Կտավը, որի համար նյութ է հանդիսացել Իսպանիայի Գերնիկա քաղաքի ռմբակոծությունը, ստեղծվել է 1937 թ.: Պիկասոն դրա վրա ծախսել է հենց 33 օր, ընդ որում լարված աշխատանքն օգնել է նկարչին հաղթահարել անձնական ճգնաժամը:
«33 օր» ֆիլմի բյուջեն կազմել է շուրջ 8 մլն դոլար: Ենթադրվում է, որ նկարահանումները կսկսվեն 2012 թ. ամռանը և տեղի կունենան Փարիզում և Գերնիկայում:
Ուշագրավ է, որ ապագայում Բանդերասը պատրաստվում է մարմնավորել ևս մեկ նկարչի՝ Սալվադոր Դալիին, Սայմոն Ուեսթի ֆիլմում:










































