Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի սրճարաններից մեկում ադրբեջանցի է սպանվել: Իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը հայտնել է, որ երիտասարդ ադրբեջանցին նստած է եղել սրճարանում, երբ նրան մոտեցել են նրա համերկրացիները և խնդրել զրուցելու համար դուրս գալ փողոց:
Դրանից հետո հնչել է կրակոց և երիտասարդ ադրբեջանցուն հայտնաբերել են մահացած՝ սրտի շրջանում հրազենային վնասվածքով:
Նշվում է, որ զոհվածը Մոսկվա էր ժամանել երկու օր առաջ, որպեսզի օգներ շուկայում բանջարեղենի առևտրով զբաղվող եղբորը: Նրա սպանության գործով հարուցվել է քրեական գործ:









































