Փետրվարի 19-ին` ժամը 09.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան փողոցի թիվ 49 շենքի մոտ բախվել է ծառին և էլեկտրասյանը:
Պատահարի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Առաջին լրատվական»-ին ոստիկանությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:








































