Friday, 12 06 2026
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը
Վարչապետը մեկօրյա արձակուրդում է
08:10
Նավթի գները նվազել են – 11/06/26
Ադրբեջանի իշխանությունների և ֆրանսիական արդարադատության «գործարքը չի կայացել»
Սպասվում են տեղումներ
ՔՊ-ն կորցրեց 1224 ձայն
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ

ՀԱԿ-ը վստահ է` Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սասուն Միքայելյանը. Լևոն Զուրաբյան

Քաղաքական դաշտն ընտրությունների գնում է պառակտված: Այսօր կայացած քննարկման ժամանակ այս մասին ասաց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Քննարկմանը ներկա՝ Քաղաքագետների միության վարչության անդամ Հենրիկ Գրիգորյանն իր հերթին նկատեց, որ իշխանությունն ու ընդդիմությունը շահագրգռված են խելացի քաղաքականության մեջ:

«Շատ անգամ, սակայն, նրանց հարաբերությունները «բազարային» բնույթ են կրում: Միաժամանակ, վստահության դեֆիցիտ կա Հայաստանում երկու ինստիտուտների հանդեպ էլ, ինչն էլ երկիրը ետ է շպրտում իր բնականոն առաջընթացից»,- ասաց նա:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն էլ նշեց, որ իշխանություններն անում են ամեն բան, որպեսզի ընտրություններից առաջ ընդդիմությունը հավասար պայմաններում չգործի և դատապարտված լինի պարտության:

«Ես եղել եմ Հրազդանում և փաստում եմ, որ Սասուն Միքայելյանի քայլը բարդացրեց իշխանությունների վիճակը: Իշխանությունը, ինչպես նաև ՀԱԿ-ը շատ հստակ վերահսկում էին ընտրությունների ընթացքը: Բայց շնորհիվ իրավիճակը վերահսկելու` մենք 47 տոկոսի հաղթանակ արձանագրեցինք: Սա մեծագույն հաղթանակ է և նշանակում է, որ ՀԱԿ-ը մեծ ընտրազանգված ունի: Միաժամանակ, մեզ համար պարզ է, որ Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Սասուն Միքայելյանը: Հայտնի է, որ մոտ 4000 մարդու ահաբեկելով, կաշառելով, նրանց անձնագրային տվյալները խեղաթյուրելով` ներառել են ցուցակների մեջ: Հենց նրանց շնորհիվ էլ հաղթանակ տարավ Հրազդանի ՀՀԿ-ական քաղաքապետ Արամ Դանիելյանը:

ՀԱԿ-ը, սակայն, այս ամենից չի հուսահատվում և համարում է, որ ընտրություններն ամենահստակ մոբիլիզացիոն միջոցն են ժողովրդին միատեղելու և քաղաքական իրավիճակն առողջացնելու համար»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

ՀԱԿ համակարգողի խոսքով՝ ընտրակեղծիքներին դիմակայել անկարող են անգամ ԺՀՄԻԳ-ի դիտորդները, որոնց ներկայությամբ ընտրակեղծարարները գործում են օրինականության շրջանակներում, իսկ նրանց` ընտրատեղամասից հեռանալուց հետո շարունակում են իրենց կեղծարարությունը: «Միջազգային հանրությունը հասկանում է, որ Հայաստանը ընտրությունների առումով Եվրոպայի հիվանդ մասն է և ուշադրության կենտրոնում է պահում այն»,- ասաց Զուրաբյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում