Տիբեթի աջակիցների խումբն այսօր հայտնել է, որ երիտասարդ տիբեթցի վանականը դիմել է ինքնահրկիզման` այդ կերպ արտահայտելով իր բողոքը Չինաստանի իշխանության դեմ: Ավելի քան 1000 մարդ փորձել է թույլ չտալ, որ ոստիկանությունը տանի նրա մարմինը:
Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, 18-ամյա Նանգդրոլը ինքնահրկիզման եղանակով ինքնասպանություն է կատարել կիրակի օրը՝ Աբու քաղաքի վանքում, որտեղ հիմնականում տեղի են ունենում ինքնահրկիզումները: Այս մասին հաղորդել է Վաշինգտոնում գտնվող Տիբեթի միջազգային քարոզարշավի խումբը: Խումբը նաև հայտնել է, որ Նանգդրոլը հանդես է եկել Տիբեթի անկախության կոչով:
Վերջին շրջանում տիբեթցիների ինքնահրկիզումները մեծ թիվ են կազմում, որի պատճառով ավելի շատ մարդիկ են մասնակցում ցույցերին՝ ընդդեմ Չինաստանի իշխանության:








































