ԳԴՀ նախկին իրավապաշտպան Յոախիմ Գաուքը կզբաղեցնի Գերմանիայի նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն` հավելելով, որ այս որոշումը կայացվել է երեկ, ուշ երեկոյան, Գերմանիայի իշխող կուսակցության կողմից:
Նշվում է, որ իշխող Քրիստոնեա-դեմոկրատական, Քրիստոնեա-սոցիալիստական միությունը, Գերմանիայի ազատ դեմոկրատները համաձայնության են եկել ընդդիմադիր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական և «կանաչների» կուսակցությունների հետ` միասնական թեկնածուի շուրջ: Բանակցություններից հետո այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` բոլոր 5 կուսակցությունների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Հայտնի է, որ դեռ 2010թ.-ին Գաուքին ընդդիմադիր ուժերն առաջադրել էին որպես միասնական թեկնածու, սակայն նա պարտվել էր մի քանի օր առաջ հրաժարական տված Քրիստիան Վուլֆին:








































