ԱՄՆ սենատորը Լատինական Ամերիկայի պետություններին զգուշացրել է Իրանի հետ ֆինանսական և տնտեսական կապերը խորացնելու վտանգների մասին՝ շեշտելով, որ Իրանի հետ հարաբերություններ ունենալը նույնն է, ինչ որ «կրակի հետ խաղալը»:
Ըստ միջամերիկյան անվտանգության ապահովման հարցերով զբաղվող կազմակերպության հաղորդման՝ Իրանի հարաբերությունները Լատինական Ամերիկայի հետ, հատկապես Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ, ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություններիի ենթակոմիտեի թեժ քննարկման թեման են եղել: Քննարկումը տեղի է ունեցել փետրվարի16–ին:
Ինչպես գրում է Press TV-ն, ԱՄՆ դեմոկրատ սենատոր Մարկո Ռուբիոն ասել է, որ Լատինական Ամերիկայի երկրները, քաղաքական և տնտեսական շահ հետապնդելով, խորացնում են կապերն Իրանի հետ, սակայն չգիտեն, որ, ամենայն հավանականությամբ, այդ կապերի պատճառով ԱՄՆ-ի կողմից կենթարկվեն պատժամիջոցների: «Լատինական Ամերիկայի երկրների ղեկավարները կրակի հետ են խաղում»,– զգուշացրել է սենատորը:










































