Friday, 12 06 2026
Կասեցվել է «Դիետ» ՍՊԸ-ի որոշ արտադրատեսակների արտադրամասի գործունեությունը
Էկոնոմիկայի փոխնախարարը և Լյուքսեմբուրգի դեսպանն անդրադարձել են հայկական արտադրանքի արտահանման հետ կապված լոգիստիկ հարցերին
«Ընտանեկան հացատուն» սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է
Հաստատվել են 2026/2027 ուստարվա ասպիրանտուրա ընդունելության անվճար տեղերը. ԿԳՄՍՆ
ՏԿԵՆ փոխնախարարը Միջազգային արևային դաշինքի ներկայացղուցչին ծանոթացրել է Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման հեռանկարին
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ մայիսի հաշվետվություն
Վահան Կոստանյանը հյուրընկալել է ֆրանսիական «Սիանս Պո» ինստիտուտի ուսանողներին
23:50
Օմանի ափերի մոտ հնդկական անձնակազմով նավերի վրա հարձակումն իրականացրել են ԱՄՆ զինված ուժերը. Հնդկաստանի ԱԳՆ
Հրդեհ՝ տան տանիքում. տուժածներ չկան
23:33
ԱՄՆ նախագահը հայտարարել է Իրանի դեմ հարվածների չեղարկման մասին
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի քվեարկության արդյունքները
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
Բելգիայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին
Կամչատկայում գրանցվել է ևս մեկ ուժեղ երկրաշարժ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 157 հանցագործություն
22:50
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին և սերտ համագործակցության ակնկալիք հայտնել
Ծառուկյանին ասեք՝ մինչև հունիսի 23-ը Երևան-Աբովյան երթուղու գինը դարձնի 100 դրամ․ Գալջյան
22:30
Ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներին ԱՄՆ-ում խիստ են զննում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
22:10
Արաղչին և Կալասը քննարկել են տարածաշրջանային լարվածությունը
Խաղաղության կնքման հարցում Ալիևի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ է, այլ՝ ԱՄՆ-ի. նա առևտուր է անում
Ռոսսելխոզնադզորը արգելում է Հայաստանից կարանտինային արտադրանքի ներմուծումը
Մեկ ՔԿՀ-ն օրական ընդունում է 20-30 կալանավոր. պատճառը ընտրակաշառքն է
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել․ վնասվել են ավտոմեքենաներ
21:30
Գերմանիայի, Ֆրանսիայի և ՄԹ դեսպանները լավ քննարկում են ունեցել Գալուզինի հետ
Սամվել Կարապետյանի խոսքը 300 հզ. հոգի հասկացե՞լ է, որ այդքան ձայն տար. այս ԱԺ-ն ավելի վատն է լինելու
21:09
Պակիստանը հայտնել է Իրան-ԱՄՆ բանակցություններում ներգրավվածությունը շարունակելու մասին
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել

Պատասխանները ոչ թե համարժեք են եղել, այլ մի բան էլ՝ մեղմ. Արթուր Սարուխանյան

Facebook սոցիալական ցանցում Մաշտոցի այգու համար պայքարողների և Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների միջև անձնական վիրավորանքները շարունակվում են:

Հիշեցնենք, որ օրերս Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները բնապահպաններին անվանել էին «վատ մամայի փիս զավակ», «պոչիկով տղա», «հորթ» և այլն: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը պուրակում ծավալված վերջին իրադարձությունների մասին Տարոն Մարգարյանի ֆեյսբուքյան էջում գրել էր. «Լսի, վատ մամայի փիս զավակ…փախի լափ տվողիդ փեշի տակ, քանի շուտ ա, էդ ո՞ր պուրակ եք հրավիրում, ձե՞ր, գոմ-այգի՞…բռնի ուժը որոշ երկոտանիներին քիչ ա… .կլնի՞ փախնեք ձեր տերերի մոտ ու թողեք շնչի էս քաղաքը….»

Երեկ էլ Facebook-ի օգտատեր Հրանտ Տեր-Աբրահամյանի էջում Արթուր Սարուխանյանի հասցեին են արտահայտվել. «Միշտ էլ ցանկացածս կարող ենք սխալվել, տաք վիճակում ինչ–որ բաներ ասել, բայց նաև պետք ա մտածենք չէ՞, ինչ ենք ասում ու, չնայած անձամբ ինձ հասցեագրված չի իր ասածը, ես ինձ վիրավորված եմ զգում»,- ասաց Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» և «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունների անդամ Գրիգոր Ղազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն արձագանքել են հաղորդագությամբ և համապատասխան մարմիններից պահանջել են լուրջ կադրային փոփոխություններ, որպեսզի քաղաքացիներին անտեղի անվանարկող և բացահայտ լկտի վիրավորանքներ տեղացող անձինք ոչ միայն պատասխանատվության ենթարկվեն, այլև մեկընդմիշտ հեռացվեն պետական կառավարման համակարգից: «Եթե պաշտոն զբաղեցնող անձը վիրավորանք է գրում հանրային ակտիվիստների հասցեին, պետք է պատասխանատվություն կրի»,- ասաց նա:

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գայանե Մելքումյանն էլ «Առաջին լրատվականի»–ի հետ հետ զրույցում դատապարտելի համարեց քաղաքապետարանի աշխատակիցների վարմունքը. «Նրանք իրավունք չունեն ի պաշտոնե նման արտահայտություններ թույլ տալ և պետք է առնվազն հրապարակային ներողություն խնդրեն: Քաղծառայողներն աշխատավարձ են ստանում մեր հարկերից, և մենք հարկ չենք տալիս, որ նրանք ժողովրդին հայհոյեն»:

«Առաջին լրատվական»–ը Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանից փորձեց այս առնչությամբ մեկնաբանություններ ստանալ: Նրանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվու՞մ է արդյոք ներողություն խնդրել: Վերջինս հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ՝ դա պայմանավորելով նրանով, որ զանգահարել ենք ոչ աշխատանքային օր, բայց, այնուամենայնիվ, շեշտեց, որ իր պատասխանները ոչ թե համարժեք են եղել, այլ մի բան էլ՝ մեղմ. «Այսինքն եթե մարդուն համարում ես ստրկամիտ, կաշառակեր և նման որակումներ անում, այդ մարդը համարժեք պատասխանի իրավունք ունի»:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանի հետ էլ չկարողացանք կապվել:

Նա մեր զանգերին ողջ օրը չպատասխանեց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում