Գիտնականներն ասում են, որ ժամանակ առ ժամանակ չսնվելը կարող է օգնել ավելի երկար ապրել:
Ամերիկացի գիտնականների թիմն ասում է, որ դա կարող է օգտակար լինել ուղեղի աշխատանքի համար և, միևնույն ժամանակ, կարող է օգնել նվազեցնել քաշը:
Ծերացման ազգային ինստիտուտն ասել է, որ հետազոտությունը հիմնված է եղել փորձի վրա. մկներին տվել են կալորիաների նվազագույն քանակը, որը հարկավոր է ողջ մնալու համար: Պարզվել է, որ նրանք ապրել են երկու անգամ երկար, քան մյուս կենդանիները:
Այդ սննդակարգն այնուհետև փորձարկվել է մարդկանց վրա, և պարզվել է , որ այն պաշտպանում է սիրտը, դրականորեն է ազդում արյան շրջանառության և ուղեղի աշխատանքի վրա:
Sunday Times-ում նրանք գրել են, որ դիետիկ էներգիայի պահպանումը, հատկապես, երբ կարգավորվում է կալորիաների տոկոսը, որ հնարավոր է ժամանակ առ ժամանակ պաս պահելու դեպքում, օգտակար է առողջության համար:









































