Հարյուրավոր մեքենաներ պտտվում են Մոսկվայի կենտրոնում` վարչապետ Վլադիմիր Պուտինից պահանջելով, որ վերջինս թույլ տա Ռուսաստանում ազատ ընտրություններ անցկացնել:
Associated Press-ը գրում է, որ մեքենաները թռցնում են սպիտակ ժապավեններն ու փուչիկները, որոնք դարձել են հակապուտինյան խաղաղ ցույցերի խորհրդանիշերը:
Այսօրվա ցույցը տեղի է ունենում նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ, որոնցում ակնկալվում է Պուտինի հաղթանակը: Նրա հետ հակամարտող 4 անձանցից և ոչ մեկը լուրջ սպառնալիք չի ներկայացնում, բայց, այնուամենայնիվ, Պուտինը հաղթելու համար մեծամասնության ձայների կարիքն ունի:
Նշենք, որ շաբաթ օրը կրկին նմանատիպ ցույց էր տեղի ունեցել, բայց այդ ցույցի մասնակիցներն աջակցում էին վարչապետին: Շաբաթ օրը տեղի ունեցած ցույցին մասնակցել է 2000 մեքենա:








































