Անցյալ տարի Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո Եգիպտոսում առաջին նախագահական ընտրությունները կկայանան հունիսի առաջին շաբաթվա մեջ:
Այս մասին փետրվարի 19-ին հայտնել է Ընտրությունների վերահսկման իրավաբանական կոմիտեի ներկայացուցիչը:
Ավելի վաղ որոշում էր կայացվել ընտրություններն անցկացնել հունիսի վերջին:
Սակայն ժողովրդական ընդվզումներն իշխանություններին ստիպեցին նախագահական ընտրություններն ավելի վաղ նշանակել:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում տեղի են ունենում զանգվածային բողոքի ակցիաներ, ժողովուրդը ռազմական ղեկավարությունից պահանջում է իշխանությունը հանձնել քաղաքացիական ներկայացուցիչներին:






































