Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը` գերմանական արհմիությունները հայտարարել են Ֆրանկֆուրտի օդանավակայանում նոր գործադուլների մասին:
Գործադուլի պատճառը կոնֆլիկտն է դիսպետչերների և Fraport AG կազմակերպության ղեկավարների միջև: Դիսպետչերները պահանջում են աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում:
Գործադուլը կսկսվի երկուշաբթի առավոտյան և կտևի 24 ժամ:
Ֆրանկֆուրտի օդանավակայանը Եվրոպայի երրորդ օդանավակայանն է` ծանրաբեռնվածության առումով:
Ամեն օր այն սպասարկում է 1250 չվերթ: Գործադուլի պայմաններում ավիաընկերությունները հետաձգում են չվերթերի մի մասը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի օդանավակայանում գործադուլ էր կազմակերպվել նաև փետրվարի 16-ին և 17-ին:










































