Սիրիայի հայտնի գործարարներից մեկը պնդում է, որ Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները կաթվածահար են արել երկրի տնտեսությունը:
Սիրիայի նախկին նախագահ Ֆաիսալ Կղուդսիի որդին BBC-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ նավթային բեռնարգելքի և զբոսաշրջիկների թվի կտրուկ անկման պատճառով Սիրիայի ներքին համախառն արդյունքը կրճատվել է մոտ 45 տոկոսով:
Կղուդսին ասել է, որ Իրանը դրամական օգնություն է ուղարկում Սիրիային, սակայն դա բավարար չէ, իսկ սիրիական գործարարներն այլևս չեն աջակցում ալ-Ասադին:
Նրա խոսքերով որոշ գործարարներ, վախենալով իրենց կյանքի համար, հեռացել են երկրից:
Ելույթ ունենալով Weekend World Today հաղորդման ժամանակ` Կղուդսին ասել է, որ ռազմական գործողությունները դժվար թե վեց ամսից ավելի տևեն, բայց դրանից հետո «միլիոնավոր մարդիկ փողոց դուրս կգան»:
Գործարարի խոսքերով` «Բաշար ալ-Ասադը և նրա կառավարությունը կպայքարեն մինչև վերջ»:










































