Հոնդուրասի մայրաքաղաքի փողոցային շուկայում շաբաթ օրը հրդեհ է բռնկվել: Իշխանությունների հաղորդմամբ՝ հրդեհի պատճառով վիրավորվել է 11 մարդ, գրեթե 1800 վաճառասեղան ավերվել է: Մահացության դեպքերի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
The Washington Post-ը տեղեկացնում է, որ շաբաթ օրը տեղի ունեցած հրդեհը հիմնականում վնասել է հագուստի վաճառասեղանները:
Քաղաքապետ Ռիկարդո Ալվարեզը հայտնել է, որ փրկել են երկու կանանց, ովքեր լուրջ վնասվածքներ են ստացել:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հոնդուրասի բանտում տեղի ունեցած հրդեհի պատճառով 358 մարդ էր մահացել:











































