Wednesday, 24 06 2026
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը

1889թ. այս օրը մահացավ հայագետ, պատմաբան, մանկավարժ Ստեփանոս Պալասանյանը. (պատմություն)

1889թ. այս օրը այս օրը Էջմիածնում մահացավ հայագետ, հայ լեզվաբան, պատմաբան, բանասեր, մանկավարժ Ստեփանոս Պալասանյանը:

Ծնվել է 1837թ. Բոտոշանում (Ռումինիա): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Սովորել է Փարիզի Մուրադյան (1852-1855թթ.), ապա Հայկազյան վարժարաններում: 1858թ. Թեոդոսիայի Խալիբյան վարժարանի ուսուցիչն էր: Գժտվելով դպրոցի տեսուչ Գաբրիել Այվազովսկու հետ` մեկնել է Նոր Նախիջևան: 1861թ. մանկավարժներ Ս. Շիլլիկյանի և Հ. Իփեկճյանի հետ Նոր Նախիջևանում հիմնել է դպրոց: 1863-1881թթ. աշխատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Միաժամանակ ֆրանսերենէ դասավանդել Թիֆլիսի ռուսական դպրոցներում: 1869թ. մի խումբ հայ մտավորականի հետ հիմնել է Թիֆլիսի Գայանյան դպրոցը: 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրավերով եկել է Էջմիածին, դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Թղթակցել է «Մասսյաց աղավնի», «Կռունկ», «Մեղու Հայաստանի», «Փորձ» և այլ պարբերականների:

Արսեն Այտնյանի «Քերականութեան…» սկզբունքներին հետևելով՝ լույս է ընծայել «Ընդհանուր տեսութիւն արեւելեան նոր գրաւոր լեզուի հայոց» (1870թ.) աշխատությունը, որտեղ առաջին անգամ գիտականորեն ուսումնասիրել է գրական արևելահայերենը: «Քերականութիւն մայրենի լեզուի» (մաս 1-3, 1874) արևելահայերենի առաջին դասագրքում աշխարհաբարի չկանոնակարգված իրողություններից գտել է այնպիսինները, որոնք ընդհանուր դառնալու միտում են ունեցել:

«Պատմութիւն հայոց գրականութեան» աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականությունը ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին, կարևորել է աշխարհաբարի դերը գրականության մեջ:

Պալասանյանի գեղագիտական հայացքների հիմքում արվեստի ռոմանտիկական ուղղությունն է: «Հանգարան Խորէն Վ. Գալֆաեանի» («Մեղու», 1863, թիվ 6), «Երկու խօսք հայ գրականութեան վերայ» («Մեղու Հայաստանի», 1863, թիվ 1) հոդվածներում քննել է պոեզիայի և դրամատուրգիայի, պոետիկայի և արվեստի տեսության հարցեր: «Պատմութիւն Հայոց» (1890) աշխատության մեջ պատմական անցքերը քննել է դրանց ծագման ու զարգացման համատեքստում:

Պալասանյանին բնորոշ է բնության երևույթների մակերեսային ընկալումից նրանց ներքին բովանդակության մեջ թափանցելու, եզակիի ճանաչումից դեպի ընդհանուրի ճանաչումը գնալու միտումը: Ըստ Պալասանյանի` հասարակությաքն զարգացման օրենքը բացարձակ և առավել ընդհանուր սոցիոլոգիական օրենք է:
Պալասանյանը անցյալի օրինակներով ցույց է տվել արտագաղթի կործանարար էությունը, պաշտպանել ճնշված ժողովուրդների ազատասիրական ձգտումները: Շոշափել է նաև մանկավարժական խնդիրներ: Կատարել է թարգմանություններ :

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում