Գազայի հատվածում Իսրայելի երկու օդային հարձակումների հետևանքով 4 մարդ է վիրավորվել:
Press TV-ի հաղորդմամբ՝ այսօր առավոտյան Իսրայելի օդային հարձակման հետևանքով երեք քաղաքացի է վիրավորվել, իսկ շաբաթ գիշերը ևս մեկ օդային հարձակում էր տեղի ունեցել, որի ժամանակ վիրավորվել էր մեկ քաղաքացի:
Իսրայելի բանակը հաստատել է, որ իրականացրել է այդ հարձակումները:
Հիշեցնենք, որ ավելի քան 1400 պաղեստինցի էր մահացել Իսրայելի Գազայի հատվածում սկսված պատերազմի ժամանակ, որը տևեց 2008 թվականի դեկտեմբերից մինչև 2009 թվականի հունվար ամիսը:








































