Այսօր Գերմանիայի Մյունխեն քաղաքում Վիտալի Կլիչկոն (43-2-0) ու Դերեկ Չիսորան (25-2-0) կմենամարտեն գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Հիշեցնենք, որ մարզիկների կշռման պաշտոնական արարողությունը կարող էր ավարտվել ծեծկռտուքով, քանի որ Չիսորան ապտակեց Կլիչկոյին, սակայն անվտանգության աշխատակիցներն անմիջապես միջամտեցին` կանխելով ձեռնամարտը: Կլիչկոն հայտարարեց, որ Չիսորային կպատասխանի ռինգում:









































