«Կեսարը պետք է մեռնի» ֆիլմը ճանաչվել է լավագույնը Բեռլինյան 62-րդ կինոփառատոնի շրջանակում: Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրները ստացել են կինոփառատոնի գլխավոր`«Ոսկե արջ» մրցանակը:
Տավիանի եղբայրները շնորհակալություն են հայտնել իրենց ֆիլմի հերոսներին, որոնք ձերբակալված են իտալական բանտերից մեկում` տարբեր հանցագործությունների համար:
Հաղթողներին մրցանակը հանձնել է ժյուրիի նախագահ ռեժիսոր Մայք Լին:
Բեռլինյան 62-րդ կինոփառատոնին մասնակցել է ավելի քան 400 ֆիլմ, որոնցից 18-ն անցել էր հիմնական փուլ:







































