Հայաստանի Հանրապետությունում տնտեսապես ակտիվ բնակչության միջին թվաքանակը 2010 թ. II եռամսյակում կազմել է 1207.0 հազ. մարդ, որոնց 93.0% կամ 1122.1 հազ. մարդ զբաղված են եղել տնտեսության մեջ, այդ թվում 45.0%-ը` գյուղացիական տնտեսություններում: Տնտեսապես ակտիվ բնակչության 7.0%-ը կամ 84.9 հազ. մարդ չի ունեցել աշխատանք և, գրանցվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ՀՀ զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում, ստացել են գործազուրկի կարգավիճակ: Պաշտոնական գործազրկության մակարդակը 2010 թ. II եռամսյակում 2009 թ. II եռամսյակի համեմատ ավելացել է 0.1 տոկոսային կետով։