ԵԿՄ-ն հասարակական կառույց է, որը տարբեր հայտարարություններ անելու իրավունք ունի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը`պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԵԿՄ Ս. Սարգսյանին սատարելու որոշումը:
«ԵԿՄ-ն հասարակական կառույց է, իսկ հասարակական կառույցն իրավունք ունի տարբեր հայտարարություններ անել: Ես ձեռնպահ եմ մնում որևիցե գնահատական տալուց»,- եզրափակեց Խ. Գալստյանը:
Հիշեցնենք, որ Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ 9-րդ համագումարի ընթացքում, դիմելով համագումարին ներկա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է, որ սատար է կանգնում Ս. Սարգսյանի նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար:








































