Փետրվարի 17-ին` ժամը 21.00-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, Կոմիտասի պողոտայում գտնվող «Երևան Սիթի» խանութի մոտից, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից գողություն կատարելու պահին բռնել և բերման են ենթարկել 1976թ. ծնված, նախկինում դատապարտված Համլետ Մանուկյանին:
Նա խոստովանել է, որ իր մոտ եղած մկրատով բացել է նշված ավտոմեքենայի դուռը և սրահի հետևի նստարանին դրված պայուսակից գողացել դրամապանակը, որի մեջ եղել է գումար և բանալի:
«Առաջին լրատվական»-ը ոստիկանությունից տեղեկանում է, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:








































