Փետրվարի 17-ին` ժամը 16.10-ի սահմաններում, «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքում դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի հետևանքով «Ֆոլկսվագեն Գոլֆի» վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ kատարվում է քննություն:










































