Ադրբեջանական Aze.az կայքի փոխանցմամբ՝ YouTube վիդեո հոսթինգում հայտնվել է մի տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Բաքվում փորձում բռնել անհայտ պատճառներով նրա կենտրոնում հայտնված մի ցուլի: Վերջինս Ֆիզուլի հրապարակում ահաբեկել է թե՛ ոստիկաններին, թե՛ քաղաքացիներին, ապա մտել է օպտիկայի խանութ և վնասել այն:






































