Facebook-ն այժմ առաջարկում է Suggested guests ծառայությունը, որը ձեզ համար ընտրում է այն ընկերներին, որոնց դուք պետք է հրավիրեք սոցիալական ցանցի միջոցով կազմակերպված տարբեր միջոցառումների:
Daily Mail-ը գրում է, որ երբ դուք ինչ որ միջոցառում եք կազմակերպում սոցիալական ցանցի միջոցով, չհրավիրված ընկերները կհայտնվեն Suggested Guests ցանկում: Նրանք կընտրվեն ձեր ընկերների ցանկից, հիմնված նրա վրա, թե, ըստ Facebook-ի, ձեր ընկերները հետաքրքրված կինեն այդ միջոցառումով, թե՝ ոչ:
Facebook-ը հաղորդում է, որ այն արդեն հասանելի է որոշ օգտատերերի համար և այժմ փորձարկվում է՝ մինչ ցանցում ընդհանուր տարածում ստանալը:









































