Ուգանդան ճանաչել է Կոսովոյի անկախությունը` դառնալով աշխարհում Կոսովոյի անկախությունը ճանաչած պետություններից 88-րդը: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է ANSA–ն՝ հղում անելով Կոսովոյի վարչապետ Բեջետ Պակոլլիին։
Ճանաչումը համընկել է Կոսովոյի՝ Սերբիայից անկախանալու չորրորդ տարեդարձին, որը նշվում է փետրվարի 17-ին:
Պրիշտինում մամլո ասուլիսի ժամանակ Պակոլլին հայտարարել է, որ ինքն Ուգանդայի ԱԳՆ-ից «բանավոր հայտագիր» է ստացել:
Կոսովոն Սերբիայից իր անկախության մասին հայտարարել էր 2008 թվականի փետրվարի 17-ին: Կոսովոյի անկախությունը ճանաչած երկրների թվում են ԱՄՆ–ը և Եվրամիության 27 երկրներից 22-ը:
Սերբիան, որին ավանդաբար աջակցում է Ռուսաստանը, չի ճանաչել Կոսովոյի անկախությունը և առաջվա պես այն համարում է իր ծայրամասը:









































