Հարյուրավոր հարավաֆրիկյան կանայք կարճ շրջազգեստներով քայլել են Յոհաննեսբուրգի փողոցներով՝ բողոքելով տաքսու կանգառում երկու աղջկա նկատմամբ իրականացված ոտնձգությունների դեմ:
Անցած տարվա դեկտեմբերին Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաքի տաքսու կայաններից մեկում վարորդները շրջապատել էին և լուսանկարել կարճ շրջազգեստով երկու աղջկա, ինչպես նաև ոտնձգություններ էին կատարել նրանց հանդեպ: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բողոքի մասնակիցները հարգանք են պահանջել կնոջ իրավունքների հանդեպ՝ նշելով, որ իրենք կարող են հագնել այն, ինչ ուզում են: Բողոքի ակցիան կազմակերպվել է Աֆրիկայի ազգային կոնգրեսի կողմից և աջակցություն ստացել կառավարության կողմից:
ՀԱՀ կանանց հարցերով նախարարը զգուշացրել է տաքսու վարորդներին, որ կայանը կփակվի, եթե նրանք պատշաճ հարգանք չցուցաբերեն կանանց նկատմամբ:








































