BBC-ն գրում է, որ Սիրիայում բռնությունները շարունակվում են այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որում պաշտոնական Դամասկոսին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների ոտնահարումը:
Բանաձևը, որին աջակցել էին երկրների մեծ մասը՝ 12–ը, բացի Ռուսաստանից և Չինաստանից, որոնք դեմ էին քվեարկել, նաև կոչ է անում Սիրիայի նախագահ Բաշար Ասադին հեռանալ նախագահի պաշտոնից:
Իրավապաշտպաններն ասում են, որ առնվազը 12 մարդ սպանվել է: Նրանցից մի քանիսը սպանվել են Հոմսում, որտեղ կառավարական ուժերը հրետանային ռմբակոծություն են իրականացրել:
Ընդդիմությունը տեղեկացնում է, որ անվտանգության ծառայությունները Դամասկոսի որոշ շրջաններում հարձակվել են ցուցարարների վրա, ովքեր ուրբաթօրյա աղոթքից հետո լցվել էին փողոցները:
Սիրիայի մայրաքաղաքում սպասվում է չինացի բարձրաստիճան ներկայացուցչի ժամանումը:
Չինաստանը և Ռուսաստանը դեմ էին քվեարկել ՄԱԿ-ի բանաձևին ճիշտ այնպես, ինչպես երկու շաբաթ առաջ վետո էին դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա:







































