Իրանական Irib News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Սննդամթերքային ու դեղորայքային բուժամիջոցների կազմակերպության ղեկավար դոկտոր Շեյբանին հայտարարել է, որ ներկայումս Իրանն արտադրում է իրեն անհրաժեշտ դեղորայքի 95 տոկոսը:
Նա հավելել է, որ մինչև տարեվերջ այդ ցուցանիշը կհասցվի 97 տոկոսի: Ըստ Շեյբանիի՝ դեղագործական արդյունաբերությունը երկրում իր կարևորությամբ զիջում է միայն ռազմական արդյունաբերությանը:









































