Ավստրալական Air Australia ընկերությունը դադարեցնում է աշխատանքները: Նա չեղյալ է հայտարարում բոլոր չվերթները, քանի որ գումար չունի դրանք շարունակելու համար: Գումար չկա անգամ ընկերության 5 ինքնաթիռների վառելիքի համար: Ավիաընկերության սնանկությունը ծանր կացության մեջ է դրել իրենց թռիչքներին սպասող 4000 ուղևորների:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, ընկերությունն արդեն հայտարարել է, որ չի կարող սպասարկել ուղևորներին: Բոլորի գումարները վերադարձնելու հնարավորություն նույնպես չկա: Air Australia-ի ուղևորների մասին կարող են հոգալ նրա ոչ վաղ անցյալի մրցակիցները՝ Qantas-ը և Jetstar-ը:









































