Ըստ VH1 ալիքի անցկացրած հարցման արդյունքների՝ Մադոննան ճանաչվել է երաժշտության ոլորտում մեծագույն կին:
Ցանկի մեջ ընդգրկված էին միայն այն երգչուհիները, ովքեր ձայնասկավառակ են ձայնագրել և ելույթ ունեցել 1990, 2000 և 2010 թվականներին: Այս ժամանակահատվածում Մադոննան հասցրել է ձայնագրել 7 ձայնասկավառակ` Erotica, Bedtime Stories, Ray of Light, Music, American Life, Confessions on a Dance Floor և Hard Candy:
Ներկայումս Մադոննան պատրաստում է իր հերթական ձայնասկավառակը`թվով 12-րդը: Այն կոչվելու է «M.D.N.A.» և վաճառքի է հանվելու 2012 թ. մարտին: Ձայնասկավառակի առաջին սինգլն է Gimme All Your Luvin, որի պաշտոնական տարբերակը ունկնդիրներին է ներկայացվել 2012 թ. փետրվարին:
VH-ի կազմած ամբողջական ցանկի համաձայն` մեծագույն կանանց թիվը 100 է: Առաջին 10 տեղերը զբաղեցրել են հետևյալ երգչուհիները`
1. Մադոննա
2. Մրայա Քերի
3. Բիոնսե
4. Լեդի Գագա
5. Ադել
6. Ուիթնի Հյուսթոն
7. Ջանեթ Ջեքսոն
8. Քրիստինա Ագիլերա
9. Մերի Ջեյ Բլայջ
10. Փինկ









































