Այսօր՝ ժամը 18.30-ին «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների անդամները, բնապահպանները Մաշտոցի պուրակում խոշոր ակցիա կկազմակերպեն: Նստացույցի մասնակիցները կփորձեն կասեցնել պուրակում էլիտար կրպակների շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում նստացույցի մասնակիցների բանակցությունները քաղաքապետարանի և ոստիկանության հետ որևէ դրական արդյունք չտվեցին: Այս պահին այգում շարունակվում է նստացույցը, իսկ ոստիկանները հսկում են վերսկսված շինարարությունը:
«ԵԿԵՔ ՄԻԱՑԵ՛Ք, միայն համատեղ ուժերով կկարողանանք հանրային տարածքը վերադարձնել հանրությանը»,- կոչ են անում նստացույցի անդամները:






































